Աղվեսն ու արագիլը ապրում էին նույն բնակավայրում։ Մի օրը աղվեսը հրավիրում է արագիլին իր տուն՝ ընթրելու։ Հաջորդ օրը արագիլը գալիս է աղվեսի տուն։
– Հյուրասիրվիր։ Բայց ճաշը մատուցվում է հարթ ափսեի մեջ։ Աղվեսը սկսեց համտեսել համեղ ճաշը: Թեև արագիլը շատ սոված էր, բայց չկարողացավ ուտել։ Արագիլի կտուցը չափազանց երկար և սուր ծայր ուներ այն ուտելու համար։
– Ի՞նչ է պատահել, դու արդեն կո՞ւշտ ես, ես կուտեմ քո փոխարեն – ասաց աղվեսը։ Աղվեսը վերցրեց արագիլի ապուրը և կերավ այն։
Արագիլը այդպես էլ չկարողացավ ոչինչ ուտել և վերադարձավ տուն։ Մի քանի օր անց արագիլը հրավիրեց աղվեսին ճաշի։
– Հյուրասիրվի՛ր։ Բայց այս անգամ ճաշը մատուցվեց երկարավիզ տարայով։
Արագիլը իր երկար և սուր կտուցը մտցրեց տարայի մեջ և կերավ ապուրը։ Թեև աղվեսը շատ սոված էր, բայց չկարողացավ ուտել։ Իր մռութը չափազանց կարճ էր և այն չէր հասնում ապուրին։
– Ի՞նչ է պատահել, դու արդեն կո՞ւշտ ես, ես կուտեմ քո փոխարեն, – ասաց արագիլը։ Արագիլը կերավ աղվեսի ապուրը։ Աղվեսը ոչինչ չկարողացավ ուտել և վերադարձավ տուն։
Մի առյուծ քնած էր ծառի տակ։ Մուկը ուզում էր խաղալ առյուծի հետ։
– Սքուեակ, սքուեակ:
Առյուծը հանկարծակի արթնացավ։ Նա բարկացավ և ասաց․ – Ով ինձ արթնացնի, նրան կուտեմ։ Առյուծը վերցրեց մկանը և բացեց բերանը։ – Օ,՜ ո՛չ, ինձ մի կեր, խնդրում եմ։ Եթե դու ինձ թողնես, ես քեզ մի օր կօգնեմ։ – Հա՛, հա՛, հա՛, ես առյուծ եմ, իսկ դու՝ մուկ։ Դու ի՞նչ կարող ես անել, – ծիծաղեց առյուծը։ – Լա՛վ, ես քեզ բաց կթողնեմ։
Եվ մուկը փախավ։ Հաջորդ օրը առյուծը ընկավ ծուղակը։ Մուկը տեսավ առյուծին և վազեց նրա մոտ։ Եվ նա սկսեց ծամել պարանը։
Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասարակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:
Հարավային մայրցամաքի հայտնագործմամբ զբաղվել են Եվրոպայի բոլոր ծովային հզոր տերությունները: Դրանցից ուշագրավ են հոլանդացիների արշավախմբերի՝ հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հոլանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝ անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապարհորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնասիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհորդություններ:
Կուկին հանձնարարված էր Բրիտանական կայսրությանը ենթարկելու նպատակով հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանների ջրերում գտնվող անհայտ ցամաքային տարածքներ: 1769-1771 թվականներին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարավային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Այդ կղզիների շուրջը նավարկելով՝ նա նախ ապացուցում է, որ դրանք կղզիներ են, ապա՝ կազմում է դրանց մանրամասն քարտեզը: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյուսիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայտարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Անգնահատելի է Ջեյմս Կուկի բոլոր ճանապարհորդությունների նշանակությունը: Նրա ավանդը վիթխարի է ոչ միայն Ավստրալիայի հայտնագործման մեջ, այլև Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջանների հետազոտման, նոր կղզիների հայտնագործման և Անտարկտիդա մայրցամաքի հայտնագործման նախապատրաստման գործում:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի բան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:
Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պարկավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Կուկի կողմից Ավստրալիայի հայտնագործումից հետո անգլիացիները գաղութացրին այս յուրօրինակ մայրցամաքը: Մայրցամաքի առանձին մասեր յուրացնելիս նրանք մասսայաբար ոչնչացնում էին տեղաբնիկներին: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք: Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասարակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ:
Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան: Աբեթասման, Ջեյմս Կուկի
Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաքներից: Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ Է աճում երկրագնդի հսկա ծառերից Էվկալիպտը:
Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ Է աճում երկրագնդի հսկա ծառերից Էվկալիպտը:
Жил-был король. И было у него три дочери — Алина, Полина и Эвелина. Однажды король созвал дочерей и сказал: — Сегодня я прошёлся по дворцу. Книжки валяются на полу, а одежда на кроватях! И вот я решил сегодня же заняться уборкой. А вас хочу спросить: как вы мне будете помогать. Старшая Алина сказала: — Когда ты начнёшь уборку, я включу твою любимую песенку «Всё могут короли». С весёлой песней ты быстро сделаешь уборку! — А я лучше включу телевизор, — сказала средняя дочь Полина. — Я буду смотреть передачу «В гостях у сказки» и всё тебе пересказывать. И ты сказочно быстро уберёшь весь дворец! — А ты что включишь? — спросил отец младшую дочь. — А я включу пылесос, — ответила Эвелина, — но сначала разложу вещи по своим местам.
— Ну что же, — сказал король. — Теперь я вижу, что у меня есть только одна настоящая помощница!
1.Вопросы
1. Как собирались дочки помочь королю? Старшая включит песню, средняя включет телевизор а маленкая вклучет пилисосю
2. Чья же помощь лучше? У младшой дочки самая лушая.
3. Согласны ли вы с мнением короля? Да, я согласна.
2.Соедините слова стрелками
3.Вставьте нужные буквы. Х о р о шо в е сной в л е су. А в г о рах ещё лучше. На з е лёных склонах цв е тут цветы. Пт и цы по ю т. Каждый цв е ток раскрывается навстр е чу с о лнцу. Каждая пт и ца п о ёт, подняв к с о лнцу раскрытый кл у вик! Х о р о шо!
4. Расствь знаки препинания в конце предложений. Дождик, дождик, Лейся, лейся, Я хочу расти, расти. Я не сахар, я не коржик, Не боюсь я сырости.
5.Подберите и напишите слова с противоположным значением. мокрый — сухой, сильный — слабый, маленький — болшой, первый — последный, добрый — злой, весёлый — грустный .
Домашнее задание «Чья помощь лучше?» читать, рассказывать
2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։
Մառախուղի շղարշի տակ Աշնան խաշամն է խշխշում, Քամու ձեռքերն վախկոտ Ամպի փեշերն են քաշքշում: Ամպը լեզուն կուլ է տվել, Միջոց չունի որոտալու: Ցերեկն էլ է ցրտից կծկվել, Չէ՛, երևի ձյուն է գալու:
3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր: Ամպը լեզուն կուլ է տվել – ամպը կծկվել է Ցերեկն էլ է ցրտից կծկվել – ցերեկները կարճացել են Ամպի փեշերն են քաշքշում – քամին ամպին քշում է
4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։ Խշխշալ, քաշքշել, որոտալ
6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։
մշուշ, շղարշ, ամպ, խաշամ, խշխշալ, քամի, որոտալ, ցուրտ, կծկվել, աշուն Աշուն է, մշուշ է ու ցուրտ։ Տերևները խշխշում են, ցուրտ քամի է, ցերեկը սառել է և կծկվել։ Սառել են ամպերը և մշուշե շղարշե շուրջը։ Ամպերը լռել են և չեն որոտում։
5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։ Գործողությունը, որովհետև քամին ամպի փեշերն է քաշքշում, խաշամն է խշխշում, ցերեկը կծկվել է․․․
Լրացուցիչ գործնական աշխատանք
7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:
8. Ձայնագրի՛ր ընթերցումդ և նկարաշարի և համադրությամբ տեսանյութ պատրաստիր:
Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավորանկողին էպատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:
Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում ենմայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:
Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:
Առաջադրանքներ
1 Բնագրի համաձայն, ինչպիսի՞ անկողին է պատրաստում իր համար մայր արջը։ / 2 միավ ./ Մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից:
2 Ինչպիսի՞ն են արջի նորածին ձագերը: Դուրս գրի՛ր նրանց նկարագրող հատվածը: /1 միավ. / Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ:
3 Ինչո՞վ է սնվում մայր արջը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: /1 միավոր./
պտուղներով
ջրով
ճարպով
4 Մայր արջն ինչպե՞ս է կուտակում ճարպը: /2 միավ. /
Աշնանը կերած պտուղներից
Աշանը կերած ճարպերից
Ճարպ չի կուտակում
5 Ե՞րբ և քանի՞ ձագ է լույս աշխարհ բերում մայր արջը։ Դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։ /2 միավ. / ՓետրվարինԵրկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ:
Կարդա՛ և ընդգծի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբեր բառերը: /2 միավ. /
արջ, աշխարհ, ձագ, երկրորդ, երբեմն, մեջ,
7 Հատկանիշ ցույց տվող, (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը ընդգծի՛ր կարմիրով, իսկ գործողություն ցույց տվող (ի՞նչ է աում, ի՞նչ է լինում) հարցերին պատասխանող բառերը՝ կանաչով: / 1 միավ. /
9 Տեքստից բառակապակցություններ դո՛ւրս գրիր: /1 միավոր/ չորացած տերևներ, մերկ, կույր և փոքրիկ արարծներ, հարուստ և շատ սննդարար ճարպ, արժեքավոր սննդանյութեր
10 Գտի՛ր տրված նախադասության ենթական (ո՞վ, ի՞նչը) ու ստորոգյալը (ի՞նչ է անում, ի՞նչ է լինում): Ենթական ներկի՛ր կանաչով, իսկ ստորոգյալը՝ կարմիրով: /2 միավոր/
Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպատակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա հասավ Հնդկաստան և միաժամանակ ապացուցեց, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է:
Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անանցանելի անապատային ավազներով:
Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի 30 տարի կատարած ուսումնասիրությունները:
Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է: Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թագուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնասիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդությունների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքներիΠ հայտնագործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:
Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:
Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:
Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:
Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտնագործված Ամերիկայում:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրոպացիների և ասիացիների համար: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի 30 տարի կատարած ուսումնասիրությունները:
Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություններին: Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:
Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:
Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:
Խաչբառ Հարցերը լուծեք բանավոր և ներկայացրեք հայերենի այբուբենի տառերով․ Հորիզոնական 1) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 2։ 33 x 6 + 2 = 200 մ
2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 320 է, թերի քանորդը՝ 8։ 320 : 8 = 40 խ
3) Գտեք 10 սմ շառավղով շրջանագծի տրամագիծը։ Գրել միայն թվային մասը։ 10 x 2 = 20 ի
4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 10-ի բաժանելիս։ 9 թ
2) Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերության հնգապատիկը։ 1000 – 999 = 1 1 x 5 = 5 ե
3) Ո՞րն է ամենափոքր զույգ բնական թիվը։ 2 բ
4) Ա 5) Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենափոքր բնական թվի հնգապատիկի քանորդը։ 10000 ։ 5 = 2000 ս
6) Ի՞նչ թիվ է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը փոքրացնենք 4 անգամ, արդյունքից հանենք ամենամեծ եռանիշ թիվը, կստանանք ամենափոքր բնական թիվը։ 999 + 1 = 1000 4 x 1000 = 4000 տ
7) Ո՞րն է ամենափոքր կենտ բնական թիվը։ 1 ա
8) Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 6 թվանշանը։ 6000 – ովց
9) Երկու արկղերում կա 30 գնդակ։ Քանի՞ գնդակ կա առաջին արկղում, եթե առաջին արկղից երկրորդի մեջ դնենք 10 գնդակ, իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 գնդակ, ապա երկու արկղերում հավասար քանակով գնդակներ կլինեն։ 20 ի