June 3

Ուսումնական պլան

Ուսումնական պլան

Անուն․Ազգանուն –  Մարգարիտա Ղորղանյան

Ջոկատ- 11-րդ ջոկատ

Ջոկատավար- Արմինե Աբրահամյան

Երկարօրյա ծառայություն  –  չեմ օգտվում

Դպրոցական երթուղի – չեմ օգտվում

Դպրոցում գործող  խմբակ – գնում եմ ինքնապաշտպանության

Լրացուցիչ խմբակ (նշել վայրը) – Մայր դպրոց պարի, սպորտ դպրոց թենիսի

June 1

Այսօրը

Այսօր առավոտյան գնացինք Հյուսիսային դպրոց, ծանոթացանք սովորողների աշխատանքներին։ Տեսանք երեխաների նկարած գեղեցիկ նկարները, կավից և ուրիշ նյութերից պատրաստված մարդուկներ։ Հյուսիսայինից հետո գնացինք փոքրիկ այգի, որտեղ բոլոր երեխաները խաղում էին։
Այսօր երեխաների պաշտպանության օրն էր, դրա համար էլ ամբողջ օրը խաղացինք։ Այգում ուրիշ դպրոցից աղջիկներ բոլորին փուչիկներ նվիրեցին այսօրվա առթիվ։ Հետո գնացինք կինո Հայաստանի շրջակա այգին։ Այնտեղ էլ խաղացինք։ Ամբողջ օրը խաղացինք ու խաղացինք․ այնքան լավ էր։ Վերադարձանք Արևմտյան դպրոց, մեզ սպասում էր լողավազանը։ Լողալուց հետո գնացինք ընկեր Նարեկի մոտ և սկսեցինք կավիճով նկարել։ Ինձ շատ դուր եկավ այսօրը։

May 31

Օրակարգ

Երկուշաբթի
Երկուշաբթի առավոտյան խաղացինք վիկտորինա, լոտո և մեր բերած խաղերը։ Խաղերը խաղալուց հետո գնացինք բակ՝ կարդալու մեր բերած գրքերը։ Գրքերը կարդալուց հետո պետք է գնայինք լողալու, բայց չկարողացանք լողալ վատ եղանակի պատճառով։ Գնացինք ընկեր Նարեկի լաբորատորիա, միասին պատրաստեցինք տրաֆարետներ և կերանք պաղպաղակ։


Երեքշաբթի
Առավոտյան գնացինք քոլեջ՝ ընկեր Շողիկի մոտ։ Մեզ դիմավորեցին ծովախոզուկները, կրիաները, թութակները, ձկները և խամիակները։ Ամենաշատը սիրեցի խամիակներին, իսկ մնացածը շատ աղմկոտ էին։ Ծաղիկներ վերցրեցինք, որ մեր դպրոցում աճեցնենք։ Հենց նույն օրը ծաղիկները տնկեցինք, հետո գնացինք ընկեր Նարեկի մոտ․ էլի տրաֆարետներ սարքելու։



Չորեքշաբթի
Առավոտյան խաղացինք վիկտորինա և մեր բերած խաղերը։ Խաղացինք, հետո գնացինք մեր ծաղիկները ջրելու։ Ծաղիկները ջրելուց հետո գնացինք Բախշյանի այգի խաղալու։ Հետո շտապեցինք դպրոց, որովհետև լողալու էինք։ Լողալուց հետո գնացինք ընկեր Նարեկի մոտ․ տրաֆարետները մեզ էին սպասում։ Երեք օր է նույն աշխատանքն ենք անում, բայց չենք ձանձրանում։ Հետաքրքիր աշխատանք է։


Հինգշաբթի
Հինգշաբթի օրը ոճ աշխատանքային օր էր, դպրոց չենք գնացել։


Ուրբաթ
Խաղացինք վիկտորինա և այլ հետաքրքիր խաղեր։ Ջրեցինք մեր ծաղիկները։ Հետո գնացինք Մայր դպրոց և խաղացինք դրոշակ խաղը և բասկետբոլ բարձր դասարանների երեխաների հետ։

May 23

Ճամփորդություն

Երեկ մենք գնացել էինք Էջմիածին։ Գիտե՞ք՝ ինչու։ Ուզում էինք տեսնել Մայր տաճարը, Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին։ Եկեղեցին շինել էին Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը։ Մեր դասերից ես գիտեի, որ Հռիփսիմեն փախել էր Հռոմի կայսրից և թաքնվել էր հենց էջմիածնում։ Այստեղ նա քարոզել էր քրիստոնեություն և այդ պատճառով էլ նրան սպանել են։ Մենք մտանք եկեղեցի, երգեցինք Հայր մերը։ Վանահայրը մեզ խաչակնքեց, օրհնեց։ Նա բարի, լավ մարդ էր։ Նա հարցուփորձ արեց, թե որ դպրոցից ենք ու որերորդ դասարանից։

Հետո մենք իջանք ներքև` տեսնելու Սուրբ Հռիփսիմեի դամբարանը։ Հետո երկար քայլեցինք դեպի Մայր տաճար։ Ճանապարհին պիկնիկ արեցինք և շարունակեցինք քայլել։ Հեռվից երևաց Մայր տաճարը։ Հենց այստեղ էր իջել Քրիստոսը, դրա համար էլ Տրդատ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը կառուցել էին Մայր Աթոռ Սուրբ եկեղեցին։ Երեխաները մոմ վառեցին։ Ներսում մեծ էր տարածքը, լուսավոր էր և շատ սիրուն։ Մինչ եկեղեցի մտնելը մենք մտանք թանգարան։

Այնտեղ ամեն ինչ հետաքրքիր էր։ Տեսանք կմախք և մեզ բացատրեցին՝ եթե ոտքերը ձախ են թեքված, ուրեմն տղամարդ է, իսկ եթե աջ, ապա կին է։ Տեսանք թոնիր, խնոցի, աշխատանքային տարբեր գործիքներ, ազգագրական տարազներ, երաժշտական գործիքները՝ քանոն, շվի։ Պատերին տեսանք խազեր, որոնք մարդիկ էին գրել։ Շատ բան իմացանք հին Հայաստանի մասին։

Շնորհակալություն ընկեր Արմինեին և ընկեր Անահիտին այս ճամփորդության համար։

May 19

Հաշվետվություն մաթեմատիկայից

3-րդ ուսումնական շրջանի մաթեմատիկայի հաշվետվություն

  • 1․ Բլոգում տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը:
    Մաթեմատմաիկա


    2․ Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո

  • 3․ Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը, ձեր պատասխանը/
    Մի մասը դպրոցում, մի մասը տանը։

  • 4․ Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։
    Ես մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին։ Մեծամասամբ կատարում եմ առաջին մակարդակը։ Սիրում եմ ֆլեշմոբը քննարկել մորքրոջս հետ կամ տատիկիս հետ։

  • 5․ Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։ Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։
    Այո մասնակցել եմ
    Իմ կոտորակային քաղաք
    Իմ էլեկտրոնային խնդրագիրքը

  • 6․ Նշել, թե ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։
    Ինձ շատ դուր է եկել իմ կոտորակային քաղաքը։ Ինձ դուր է եկել, որովհետև այդ նախագիծը հետաքրքիր է։

  • 7․ Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։
    (Իմ կոտորակային տուն)

  • 8․ Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
    Ես կուզենայի կատարել (Իմ կոտորակային տուն) նախագիծը։

  • 9․ Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Մի քանի օրինակով ներկայացրեք։
    Այո ես իմ բոլոր գիտելիքները կարող եմ օգտագործել շարջապատում։ Օրինակ մարդկանց օգնել, ընկերուհիներիս բացատրել եթե չեն հասկանում։

  • 10․ Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին և ինչո՞ւ։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։
    Այո սիրում եմ, որովհետև գիտելիք եմ ստանում։ Ես շատ բան եմ իմացել կոտորակների մասին, շրջանագիծ, դիագրամ։

  • 11․ Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։
    Ես ոչ մի նոր ծրագիր չեմ սովորել։

  • 12․ 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
    10/9

  • 13․ Ընտրիր մաթեմատիկայի քեզ ամից դուր եկած թեման և ներկայացրու ինքնաստուգման թեստի կամ ուսումնական խաղի միջոցով:
  • 14․ Եթե բացթողում ունես, ապա լրացնելու համար քեզ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ: Անպայման լրացրու բացթողումներդ:
    Ես բացթողում չունեմ։

  • 15․ ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը:
    Քանի հաշվետվության ես մասնակցել։
May 19

Սասունցի Դավիթ

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի— դո՛ւրս արի մեյդան։/թմբուկի հարվածներ, սովորողների դոփյուններ/

Արևմուտք՝

— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շըներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,

Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…
  Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս Էլ դեռ գընում Է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։ 

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց։

Միասնական

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

Չասե՜ք, չասե՜ք, չասե՜ք, չասե՛ք (ցածր ձայնով սկսում ենք, բարձր ձայնով՝ կտրուկ ավարտում)։

Արևմուտք՝

Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը

Ու տապ արավ գոռոզ հոգին։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կայծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

May 18

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Իմ ռեհան ծաղիկը
Կալանխոե
Ջրամբարներ

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Պարարտանյութեր, դրանց տեսակները – հեշտ
ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ հետաքրքիր, հեշտ
Բակտերիաներ և սնկեր – հեշտ
Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը – հեշտ
Եղանակ: Եղանակի կանխատեսումը – հետաքրքիր
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ – դժվար
ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ – հեշտ
Մթնոլորտային ճնշում – դժվար
Մթնոլորտի տաքացումը – հետաքրքիր
Ճահիճներ – հետաքրքիր
Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ – դժվար
ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ – հեշտ
Գետեր – հեշտ

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ բոլոր պարապմունքներին և շատ բան իմացա բնության մասին։ Ո՞նց ծաղիկ աճեցնել, ի՞նչ չափով է պետք ջրել ծառը և այլն։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։
Փոցխ — փոցխով տերևներ են հավաքում։

Բահ — բահով մենք փոս ենք փորում, որ ծառ, ծաղիկ տնկենք։

Ցնցուղ — ցնցուղով ջրում ենք ծառերը։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։
Գործիքով շատ զգույշ պետք է լինել։
Անկանոն շարժումներ չանել, որ ուրիշին չվնասել։
Շատ չխփել գործիքը գետնին կամ պատերին, որ չջարդվի։
Ճիշտ օգտագործել գործիքը, որ բույսը չվնասել։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Ես շատ բան իմացա բույսի մասին։ Իմացա ոնց ծաղիկ տնկել, ոնց հողի հետ աշխատել և այլն։ Իմ իմացած գիտելիքներից կարող եմ ծառ կամ ծաղիկ հեշտությամբ տնկել։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Ես մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին։