Задания 1
- Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.
Охотник нашёл в лесу лисёнка он принёс его домой это был шустрый зверёк скоро лисёнок стал большим осенью охотник отпустил его в лес.
Охотник нашёл в лесу лисёнка.
Он принёс его доэто был шустрый зверёк.
Это был шустрый зверёк.
Скоро лисёнок стал большим.
Осенью охотник отпустил его в лес.
2. Напишите предложения в таком порядке, чтобы поучился текст. Озаглавьте текст.
Она очень внимательно посмотрела на меня. Глаза у неё карие, грудка серая. Лапки чёрные. Однажды у меня на окне появилась птица.
Чёрналапая птица
Однажды у меня на окне появилась птица. Она очень внимательно посмотрела на меня. Глаза у неё карие, грудка серая. Лапки чёрные.
3. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.
Голые стоят деревья. Пролетело жаркое лето. Выпал снег. Прошла золотая осень. Ждут зимней одежды. Подули холодные ветры. Пришла зима. Только ели и сосны стоят зелёные.
Стоят голые деревья.
Пролетело жаркое лето.
Выпал снег.
Прошла золотая осень.
Ждут зимней одежды.
Подули холодные ветры.
Пришла зима.
Только ели и сосны стоят зелёные.
4. Задайте вопрос к каждому предложению и запишите.
Это было зимой – Когда это было?
Мальчики пошли на озеро – Куда пошли мальчики?
Ваня надел коньки и побежал на лёд – Что Ваня надел?
Он упал в воду – Куда он упал?
На помощь пришли товарищи – Кто пришли на помощь?
Они вытащили Ваню из воды и отвели домой – Что они сделали?
5. Допишите пропущенную часть рассказа. Вам помогут вопросы. Озаглавьте текст.
Джони
Однажды я шёл из школы домой и вдруг увидел у забора щенка. Щенок был маленьким. Я принёс щенка домой. Назвал его Джони. Он стал послушным и верным. Вот какой теперь у меня друг!
Каким был щенок?
Что сделал мальчик?
Где стал жить щенок?
Как его назвали?
Каким он стал?
6. Озаглавьте текст и перескажите его.
Смышлёный ежик
У Алёши жил ёжик. Встал однажды утром Алёша и не нашел ежа. Куда он делся? Может быть, он полез под диван? Стал Алёша надевать сапог и уколол ногу. Что это? Вдруг из сапога ёжик выпал.
Ну и домик нашел себе ёж!
7. Составьте 5 — 10 предложений, чтобы поучился рассказ.
Поход за грибами
Летом мы с друзьями ходили в лес за грибами. Мы расходились по сторонам и соревновались кто больше соберёт грибов. Мы собрали много грибов. А я собрала мало, потому что я плохо разбираюсь в грибах. Мне нравится лето, потому что я люблю ходить летом на природу.
Ուսումնական գարուն նախագիծ
Երևանի զբոսայգիները
Մալականի այգի
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող հայտնի կանաչ տարածքներից է, որը հատկապես կարևոր է տվյալ թաղամասի բնակիչների համար որպես հանգստի և զբոսանքի վայր։ Այգին գտնվում է Արաբկիր համայնքում՝ Փափազյան փողոցի հարակից հատվածում։ Այն համարվում է թաղամասի խոշոր կանաչ գոտիներից մեկը և զբաղեցնում է մոտավորապես մի քանի հեկտար տարածք։ Քաղաքի այդ հատվածում, որտեղ շենքերը բավական խիտ են կառուցված, այս այգին կարևոր դեր ունի որպես «շնչելու վայր»՝ ապահովելով մաքուր օդ և հանգիստ միջավայր։
Այգու անվանումը գալիս է «մալականներ» կոչվող համայնքից։ Մալականները ռուսական ծագմամբ կրոնական խումբ էին, որոնք 19-րդ դարում բնակություն են հաստատել Հայաստանում։ Նրանք իրենց հետ բերել են իրենց մշակույթն ու կենցաղը, և որոշ տեղանուններ պահպանվել են մինչ այսօր։ Այդպես էլ այգին ստացել է «Մալականի» անվանումը։



Թումոյի այգի
Թումոյի այգին Երևանի ամենահայտնի և ժամանակակից այգիներից է, որը գտնվում է Հալաբյան փողոցի հատվածում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-ի հարևանությամբ։
Այգին գտնվում է Երևանում՝ Հրազդանի կիրճի վերևի հատվածում։ Այն անմիջապես հարում է Թումոյի շենքին և ունի գեղեցիկ տեսարան դեպի կիրճը։
Թումոյի այգին Երևանում համարվում է ժամանակակից, մաքուր և հանգիստ վայր, որտեղ կարելի է վայելել բնությունն ու տեսարանը, զբոսնել, նստել ու հանգստանալ։




Թոխմախի այգի (Լիոնի այգի)
Այգին գտնվում է քաղաքի հարավարևելյան մասում՝ Սասունցի Դավիթ (նախկինում՝ Մայակովսկի) փողոցի վերջնամասում։ Այստեղ է արհեստական այն ջրամբարը (լիճը), որը դեռևս մ.թ.ա. VIII դ. կառուցել է Վանի (Ուրարտու) թագավորության տիրակալ, Էրեբունի-Երևանի հիմնադիր Արգիշտի Ա-ն (մ.թ.ա. 786-764 թթ.)՝ քաղաքը ջրով ապահովելու և շրջակա հողերը ոռոգելու նպատակով:
Լիճը վերակառուցվել է 16-րդ., Երևանի կառավարիչ Թոխմախ խանի օրոք և անվանվել վերջնիս անվամբ: Լճափին եղել են Թոխմախ խանի աշտարակի ավերակները:
Խորհրդային տարիներին ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի և Լևոն Բաբայանի նախագծով լճի շուրջն ստեղծվել է գեղեցիկ զբոսայգի, որի բացումը տեղի է ունեցել 1941 թ.: Հայաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի պատվին լիճն անվանել են Կոմերիտմիության, հետխորհրդային ժամանակաշրջանում՝ Վարդավառի լիճ, իսկ զբոսայգին համապատասխանաբար՝ Կոմերիտմիության և Վարդավառի զբոսայգի:
2010-2011 թթ. Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանների միջև կնքված բարեկամության և համագործակցության ծրագրի շրջանակներում, այգին հիմնովին վերանորոգվել է։ Բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, տեղի է ունեցել 2011 թ. հուլիսին։ Այգին կոչվել է Լիոնի անվամբ և դարձել է երկու քույր-քաղաքների բարեկամության խորհրդանիշ: Սակայն այսօր էլ երևանցիներն օգտագործում են անվան Թոխմախ տարբերակը:


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

1915 թվականի Մեծ եղեռնից հետո Էջմիածնի Մայր տաճարի բակում հավաքվել էին տասնյակհազարավոր գաղթականներ: Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան, խմբից խումբ, մի մեռնողից դեպի մի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում,շոյում, զայրանում: Մի օր էլ, երբ տեղատարափ անձրև սկսվեց և գաղթականներին պետք էր տեղավորել փակ տարածքում, Թումանյանը ստիպեց բացել նոր կառուցվող հայրապետական Վեհարանի դռները։ Գաղթականները լցվեցին ներս: Այդ արարքը դուր չի գալիս Վեհափառ հայրապետին։ Նա կշտամբում է բանաստեղծին՝ ասելով, որ Վեհարանի շենքը անձեռնմխելի է։ Թումանյանը փորձում է բացատրել, որ հազարավոր տառապյալ մարդկանց օգնելը, հեղեղից ու ցեխից փրկելը Վեհարանի անձեռնմխելիությունից կարևոր են։ Սակայն Վեհափառն անսասան էր.
– Մյուս անգամ չհամարձակվեք իմ կամքին հակառակ գնալ,– ասաց նա։
– Եթե անհրաժեշտ լինի, կհամարձակվեմ, և ինձ ոչ ոք չի խանգարի,– նույնքան վճռական պատասխանեց Թումանյանը։
– Դուք հասկանո՞ւմ եք, թե ում հետ եք խոսում և ում կարգադրությունն եք անտեսել,– վրա բերեց Վեհափառը։– Ես Ամենայն հայոց հայրապետն եմ։
Թումանյանն էլ իրեն չկորցրեց, չշփոթվեց և անմիջապես պատասխանեց.
– Իսկ Դուք գիտե՞ք, թե ում հետ եք խոսում։ Ես էլ ամենայն հայոց բանաստեղծն
եմ…
Ահա այսպես է ծնվել Թումանյանի հայտնի պատվանունը:
Տեղատարափ – հորդ, հորդությամբ թափվող, հոսող, շատ ուժեղ
Անձեռնմխելի – ինչին չի կարելի ձեռք տալ, դիպչել
Անսասան – աներեր, հաստատուն
Առաջադրանքներ
- Հետևյալ բառերը բաժանի՛ր վանկերի՝ տասնյակ, կշտամբել, ժպտալ,
ստիպել, վճռական, անձեռնմխելի։
Տաս – նյակ
Կըշ – տամ – բել
Ժըպ – տալ
Ստի – պել
Վըճ – ռա – կան
Ան – ձե – ռըն – մը – խե – լի - Տեքստից առանձնացրո՛ւ բառամիջում գաղտնավանկ ը ունեցող տասը
բառ։
Թվական,ժպտալ,շոյել,չկորցնել,փրկել,ծնվել,դռներ,վրան,խմբից,հրամայել - Նշի՛ր՝ շարքերում որ բառն իմաստով մոտ չէ մյուսներին՝
ա) համբավ, ահեղ, հռչակ, փառք,
բ) վայրի, ահարկու, թույլ, ամեհի,
գ) վտարել, կանչել, դուրս անել, վռնդել։ - Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց կազմում կան ձ, ծ, ց տառերը, և
դրանցով կազմի՛ր փոքրիկ շարադրանք։
Մեծ, բանաստեղծ, կառուցել, հեղեղ, ցեխ
Եղանակը ցուրտ էր։ Ուժեղ անձրև էր գալիս։ Փողոցները ցեխ էին։ Հեղեղը քանդում էր կառուցած ամեն ինչ։ Ցրտից դողում էին երեխաները։ Մեր մեծ բանաստեղծը բացել տվեց եկեղեցու դռները և երեխաներին տեղավորեց այնտեղ։ - Ինչո՞ւ էին մարդիկ հավաքվել Էջմիածնի Մայր տաճարի բակում. ովքե՞ր էին
նրանք, ի՞նչ էր պատահել։
1915 թվականի Մեծ եղեռնից հետո Էջմիածնի Մայր տաճարի բակում հավաքվել էին տասնյակհազարավոր գաղթականներ: - Ի՞նչ գիտես Հովհաննես Թումանյանի մասին, ի՞նչ նոր բան իմացար այս
դրվագից։
Ես իմացա, որ նա հոգատար էր, բարի էր, իր կյանքը նվիել էր երեխաներին, հայերին, նա ամեն ինչ անում էր, որ հայերը լավ ապրեն։ - Ի՞նչ երկխոսություն տեղի ունեցավ Թումանյանի և Վեհափառի միջև։
Ներկայացրո՛ւ քո բառերով։
Վեհափառը եկեղեցու դռռները չէր բացում, դրա համար էլ Թումանյանը վիճում էր նրա հետ։ Երբ Վեհափառը մեծամտորեն ասաց, որ ինքը ամենայն հայոց հայրապետն է, Թումանյանը ջղայնացավ և պատասխանեց, որ ինքն էլ ամենայն հայոց բանաստեղծն է։ - Բնութագրի՛ր Թումանյանի արարքը։ Ի՞նչ զգացողություն առաջացրեց քո
մեջ։ Հայրենասիրություն համարո՞ւմ ես այն։
Մեծ, դժվար գործ կատարեց Թումանյանը, նա մեծ հայրենասեր էր և ես հպարտանում եմ, ուրախանում եմ նրա արածով։
Մաթեմատիկա 3/21/2026
ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջանում է քամի:
Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այսինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:
Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնոլորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասցրել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:
Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:
Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։
Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթացքում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:
Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
Մուսսոններ: Ի տարբերություն բրիզների և լեռնահովտային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տարածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոնները, նույնպես երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օրվա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուսսոն բառն արաբերեն նշանակում է հենց տարվա սեզոն:
Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բերելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դեպի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություններում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջանում է քամի: - Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
Բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Լեռնահովտային քամիները բնորոշ են Հայաստանի տարածքին։ - Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
Ի տարբերություն բրիզների և լեռնահովտային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տարածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև: - Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
Պատճառն այն է, որ արևադարձային լայնություններում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
Ողբանվագ – տխուր երգ
Արյունաքամ – սպառված
Վառման – ջերմ - Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
Անուշ – սիրելի
Հին – վաղեմի
Լացակումած – լացող
Ողբաձայն – շատ տխուր
Վառան – ջերմ - Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձի՛ր բացատրել դրանք։
Անուշ Հայաստան – հեղինակը շատ է սիրում իր երկիր Հայաստանը
Արևահամ բառ – շատ սիրելի
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լար – մեր հին տխուր երգերը
Արնանման ծաղիկների – կարմիր ծաղիկներ
Վիշապաձայն բուքը – ուժեղ քամի
Անհյուրընկալ պատերը սև – վաղուց մարդ չի մտել
Հազարամյա քար – շատ հին
Ողբաձայն երգեր – տխուր երգեր - Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանի՛ր ընտրությունդ:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրուն է նկարագրում իր սերը Հայաստանի նկատմամբ։ - Դո՛ւրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
Հեզաճկուն պար
Մեր դպրոցի աղջիկները հեզաճկուն պար էին պարում։
Անուշ Հայաստան
Հեղինակը շատ էր սիրել իր անուշ հայաստանը։
Ողբաձայն երգեր
Ողբաձայն են հայկական երգերը։ - Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
Բույր – բուրմունք
Ջինջ – մաքուր, հստակ, զուլալ
Ողբաձայն – տխուր, վշտալի
Ճերմակ – սպիտակ, սպիտակաթույր
- Համացանցում փնտրի՛ր և առանձնացրո՛ւ Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Լրացուցիչ առաջադրանք
Աղբյուրը` Տաթև Աբրահամյանի բլոգ
Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք
Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը:
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Весна
Весенний дневник
Вовка решил написать рассказ о весне. Но с чего начать? Об этом он не знал.
– Мама, когда весна придёт? – спросил Вовка.
– Скоро. А ты наблюдай. Выбери что-нибудь одно: деревья или птиц, или наш двор, – сказала мама.
– Мы вчера снежную бабу во дворе слепили. Я за ней буду наблюдать, –сказал Вова.
– Вот и хорошо, – сказала мама, – наблюдай за ней и записывай в дневник, что с ней происходит. Придёт весна, а ты первый об этом узнаешь. Вова начал записывать: „Шестое марта. Сколько раз смотрел в окно – ничего нового. А снежная баба как стояла, так и стоит”.
– Восьмое марта. У снежной бабы выпала из рук метла.
– Десятое марта. Когда пошёл погулять, то заметил, что у снежной бабы отвалился нос-морковка.
– Четырнадцатое марта. С утра солнышко выглянуло. Когда я вышел во двор, то заметил, что голова у снежной бабы стала меньше.
– Двадцать первое марта. Снег растаял. А от снежной бабы осталась только большая лужа. На этом дневник кончается. А почему, вы, наверное, сами догадались. Наступила весна.
1. Составь 5 вопросов к тексту
1. Кто решил написать рассказ о весне?
2. Вовка кого спросил о весне?
3. Когда Вовка вышел во двор, он что увидел?
4. Что случилось со снежной бабой 8 марта?
5. Почему дневник закончился?
2. Выполни упражнение. Выбери правильный вариант.
Это красивая улица а) море; б) улица; в) город
Это плохой фильм а) фильм; б) книга; в) вино
Это высокое здание а) дом; б) девушка; в) здание
Это интересный человек а) экскурсия; б) человек; в) кино
Это дорогой костюм а) машина; б) костюм; в) кафе
Это хороший компьютер а) женщина; б) фото; в) компьютер
Это тёплое пюре а) вода; б) пюре; в) вечер
Это чёрная кошка а) телефон; б) кошка; в) пианино
Это умная собака а) режиссёр; б) собака; в) кино
Это молодой юрист а) юрист; б) дерево; в) спортсменка
Это маленький телевизор а) рыба; б) яблоко; в) телевизор
Это дешёвое кафе а) ресторан; б) книга; б) кафе
Это цветное фото а) словарь; б) фото; в) картина
Это горячий чай а) чай; б) какао; в) вода
Это холодная вода а) море; б) вечер; в) вода
Это большая площадь а) площадь; б) парк; в) окно
Это старое пальто а) аудитория; б) пальто; в) альбом
Это глупая фраза а) фраза; б) юмор; в) предложение
Это вишнёвый торт а) дерево; б) юбка; в) торт
Это коричневый шкаф а) шкаф; б) ваза; в) пальто
Это низкий диван а) здание; б) диван; в) ёлка
Это жёлтое такси а) сумка; б) такси; в) цвет
Это синее небо а) тетрадь; б) зонт; в) небо
Это новый район а) комедия; б) район; в) слово
Это громкая музыка а) музыка; б) диск ; в) место
Это тихий сад а) сад; б) станция; в) время
Найдите лишнее слово.
а) шуба а) носки
б) сарафан б) чулки
в) пальто в) рубашка
г) куртка г) колготки
Дополните диалог.
Анаит: Какая сегодня погода?
Мама: Сегодня очень холодно. Оденься потеплее.
Анаит: А что надеть?
Мама: Надень тёплую куртку, шарф, шляпу и тёплую обувь.
Գործնական աշխատանք․ անցածի կրկնություն (թվակականներ, գոյականի հոլովները)
Թվական
228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:
Երեք տասնյակ – երեսուն
Չորս տասնյակ – քառասուն
Հինգ տասնյակ – հիսուն
Վեց տասնյակ – վաթսուն
Յոթ տասնյակ – յոթանասուն
Ութ տասնյակ – ութսուն
Ինը տասնյակ – իննսուն
229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (առանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: 11-99 թվերը գրվում են միասին։
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65, 48, 107, 93, 6087, 4321, 786
65 – վաթսունհինգ
48 – քառասունութ
107 – հարյուր յոթ
93 – իննսուներեք
6087 – վեզ հազար ութսունյոթ
4321 – չորս հազար քսանմեկ
786 – յոթ հարյուր ութսունվեց
231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
Ինը քսանից տասնմեկով է փոքր:
Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
Ինն ինչի՞ց է մեծ:
Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
Տատս իննսունմեկ տարեկան է:
Գրվում է ինն կամ ինը
Գոյականի հոլովումը
210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:
Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:
Պայուսակում, գրադարակում, հեռուստացույցում, պահարանում, սեղանի վրա, ձեռքում, աթոռի վրա, լճում։
211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:
Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:
Դպրոցում, տանը, դասարանում, բակում, փողոցում, մանկապարտեզում։
196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:
Բահով, մկրատով, թիակով։
Տրված գոյականների՝ ո՞ւմ կամ ինչի՞(ն) հարցին պաւրասխանող ձևեր (տրական հոլով) կազմի՛ր: Ստացածդ բառերի վերջավորություններն ընդգծի՛ր:
Օրինակ՝
Հեղինակ-հեղինակին,կատու-կատվին
Ծովակալ – ծովակալին
Ինժեներ – ինժեներին
Ճարտարապետ – ճարտարապետին
Տնտեսուհի – տնտեսուհուն
Նավաստի – նավաստուն
Տեր – տիրոջ
Քույր – քրոջ
Ընկույզ – ընկույզին
Գիրք – գրքին
Գագաթ – գագաթին
Ընկուզենի – ընկուզենուն
Գինի – գինուն
Ձի – ձիուն
Աշուն – աշնան
Շարժում – շարժման
Տարի – տարվա
Ամիս – ամսվա
Ձերոնք – ձերոնց
Պապոնք – պապոնց
Մարդիկ – մարդկանց
Կանայք – կանանց
Քաղաքներ – քաղաքներին
Գրքեր – գրքերին
